2013-01-29 12:26:42

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Նախագահին


Մայր Աթոռ Ս Էջմիածնում յունուարի 24-ինԳարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ պրն Սեդրակեանն անդրադարձան Երուսաղէմի Հայոց Պատրիարքի ընտրութեանը՝` վստահութիւն յայտնելով, որ նորընտիր Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը եռանդով ու նուիրումով կը լծուի պատմական Սբ Աթոռի զօրացման եւ Սբ տեղեաց մէջ հայոց իրաւունքների պաշտպանութեան գործին։
Խօսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացութեան եւ սիրիահայ համայնքի վիճակի մասին՝` Նորին Սրբութիւնն ու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահը հաստատեցին, որ Հայոց Եկեղեցին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը պէտք է շարունակեն ամէն կերպ աջակցել սիրիահայ համայնքին՝` թեթեւացնելու ծանր կացութեան մէջ յայտնուած հայորդիների կարիքները։








All the contents on this site are copyrighted ©.