2013-01-02 14:01:02

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի Շնորհաւորական Խօսքը Ամանորի ու Սուրբ Ծնունդի Առիթով։ Եւ ՀՀ Նախագահի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներու կապակցութեամբ։


Վարչապետ Տիգրան Սարգսեանի Շնորհաւորական Ուղերձին մէջ Մասնաւորապէս Կ’ըսուի.
«Սիրելի Հայրենակիցներ,
2012 թուականը կը մօտենում է աւարտին, եւ մենք պատրաստւում ենք դիմաւորել 2013 թուականը: Անցնող տարին լի էր բազմաթիւ յիշարժան իրադարձութիւններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդիւնքներ:
Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրուած 7 տոկոս տնտեսական աճով, պետական բիւջէի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում:
Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս ունենք բազմաթիւ չլուծուած խնդիրներ, որոնց լուծումները տալիս ենք միասին` լսելով ձեր կարծիքները, ընդունելով արդարացի քննադատութիւնը, դրսեւորելով քաղաքական կամք մեր համոզմունքներն իրականութիւն դարձնելու ճանապարհին:
Իրականացուող քաղաքականութիւնը միտուած է տնտեսութեան զարգացման միջոցով որակեալ աշխատատեղերի ստեղծմանը, բարեկեցիկ եւ առողջ կեանքի համար միջավայրի ձեւաւորմանը, որպէսզի մեր քաղաքացիները չմտածեն հայրենիքը լքելու եւ այլ երկրներում աշխատանք փնտրելու մասին:
Սիրելի հայրենակիցներ, Շնորհաւորում եմ իւրաքանչիւր հայ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2013 թուականը մեր ժողովրդի համար լինի առաջընթացի եւ զարգացման տարի, որպէսզի մեր երկրում խաղաղութիւն լինի, մեր ընտանիքներում` անսահման սէր եւ ջերմութիւն:Վստահ եմ, որ բոլոր ապագայ ձեռքբերումները կախուած են նախ եւ առաջ մեզանից, մեր լաւատեսութիւնից, հաւատից դէպի ապագան:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աստուած մեզ բոլորիս պահապան»:
Իսկ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեան Սապէս Կ՝արտայայտուի Իր Ուղերձին Մէջ։
Սիրելի՛ բարեկամներ (Կ՜ըսէ ի մէջ այլոց Հայաստանի Նախագահը)
Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ուղեգիծը ճիշտ է և բխում է մեր ժողովրդի շահերից: Իհարկե, սրբագրելու շատ բան կա: Միասի՛ն ենք անելու:
Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն: Եռանդ ու հոգու ջերմություն: Նաև աշխատանք, արդար վաստակ: Ու անսպառ սեր: Մեր մեծ ընտանիքին: Յուրաքանչյուրիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:








All the contents on this site are copyrighted ©.