ՀՀ Սփիւռքի Նախարարը Վենետիկի Մէջ Մասնակցեցաւ Հայ Գրատպութեան 500ամեակին Նուիրուած
Միջոցառումներուն։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (Դեկտեմբերի 16-17-ը) մասնակցեց Վենետիկի Մխիթարյան
Միաբանության ¨ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին`
նվիրված Հայ գրատպության 500–ամյա հոբելյանին: Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի
16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության
նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ: Առանձնակի հետաքրքրություն
ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի ¨ գործիքների ցուցադրությունը:
Մասնակիցները կար¨որեցին հայ գրքի հայտնի տպագրական կենտրոններից մեկի պահպանումը ¨ համալրումը
նոր ցուցանմուշներով: Այդպիսով այն կդառնա հայ տպագրության յուրօրինակ թանգարան, հայկական
մշակույթի կար¨որ անձնագիր, համահայկական նշանակալի գործի սկիզբ, այցեքարտ կղզի այցելողների
համար: Նախարարը բացման խոսքում գնահատեց մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ
գրատպության զարգացման գործում ¨ նշեց, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ ¨ աջակցությամբ
շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման
աշխատանքները: Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ “Գասպար
Եդեսացի” համույթի “Պայծառ Նաիրի” երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի
երիտասարդները ներկայացրեցին հայ բանաստեղծների ¨ երգահանների ստեղծագործությունները
հայերենով: ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն հայտնեց համույթի
իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատեց որպես հայ-իտալական
մշակութային բարեկամության լավագույն օրինակ: Դեկտեմբերի 17–ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության
¨ Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված “Հայ գրքի հետքերով” խորագիրը կրող գիտաժողովը,
որին մասնակցեցին հայ ¨ այլազգի գիտնականներ, հայագետներ: Բացման խոսքով ելույթ ունեցավ
Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը: Գիտաժողովում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Մեսրոպյան գյուտից հետո
հայ ժողովրդի հոգեւոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, եւս մեկ անգամ
արժեւորեց Հակոբ Մեղապարտի` հայ հոգեւոր եւ աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած
ավանդը, ներկայացրեց հայ գրքի անցած ճամփան եւ նախանշեց բարձր տեխնոլոգիաների առկայության
պայմաններում այսօրվա անելիքները: Ելույթներով հանդես եկան պրոֆեսորներ Ռուդի Կորեան,
Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը եւ այլ
հայտնի գիտնականներ: Գիտաժողովով ավարտվեցին ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500 ամյակին
նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում,
ՀՀ Նախագահի մասնակցությամբ: Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի
նախարարությունը ¨ Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը,
որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին: Հակոբ
Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է ՜՜Զանգակ՝՝ հրատարակչությունը, որը
Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է: