2012-11-08 13:02:08

Կ.Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը Թուրքիոյ Կառավարութենէն Կը Պահանջէ Վերադարձնել Հայկական Եկեղեցիները։


Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքարանը բազմաթիւ դիմումներ ուղարկած է Թուրքիոյ կառավարութեան ` համայնքին պատկանող հայկական եկեղեցիները վերադարձի պահանջով: Այս մասին -ին հաղորդած են Հայոց Պատրիարքարանէն ` աւելցնելով , որ գործող հայկական եկեղեցիները (որոնք կը գտնուին Թուրքիոյ տարածքին) կը պատկանին Կ.Պոլսոյ Պատրիարքարանին և հայկական համայնքին:

«Թուրքիան, սակայն, համարձակութիւն չունի կատարելու պատրիարքութեան պահանջը, քանզի կարող չէ օժանդակել նոյնիսկ համայնքապատկան գործող եկեղեցիներուն : Պէտք է շեշտել այն հանգամանքը, որ Թուրքիոյ Հայ Համայնքը զոհողութիւնները յանձն առած է համայնքապատկան եկեղեցիներու նորոգման և բարեկարգման համար: Ցայտուն օրինակ է Տիգրանակերտի Սուբ Կիրակոս Եկեղեցին, որը համայնքապատկան է և հիմնովին նորոգուած, որու համար, սակայն, հնարաւոր չեղաւ բաւարար օժանդակութիւն ապահովել, և այժմ եկեղեցւոյ Ծխական Խորհուրդը պարտքի մէջ է (յայտնած են Կ.Պոլսոյ Հայոց Պատրիարքարանէն) :
Թուրքիոյ հարաւ-արեւելեան հատուածը գտնուող Տիարպեքիր քաղաքը՝ Նոյեմբեր 4-ին տեղի ունեցաւ հայկական Սուրբ Կիրակոս Եկեղեցւոյ ամբողջական վանական համալիրի օծումն ու նոր պատարագը։ Սուրբ Կիրակոս Եկեղեցին 1980-էն ասդին թողուած էր իր ճակատագրին, սակայն Պոլիս ապրող Տիարպեքիրցի հայերը ստեղծած են «Սուրբ Կիրակոս» հիմնադրամ՝ եկեղեցին վերանորոգելու համար։ 2,5 մլն տոլար արժողութեամբ վերանորոգման ծախսերու հարիւրէն 70 տոկոսը հոգացած է հայկական հիմնադրամը, իսկ հարիւրէն 30-ը՝ Տիարպեքիրի քաղաքապետարանը։








All the contents on this site are copyrighted ©.