2012-09-22 12:16:25

"Ֆրանսայի Համար Շատ Կարեւոր է Հայաստանի Կամքը , Շարունակել ԼՂ Խնդրի Կարգաւորման Բանակցային Գործընթացքը" (Ֆրանսուա ՕԼԼԱՆՏ).


Հայաստանի Անկախութեան 21-րդ տարեդարձի առթիւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանին շնորհաւորական ուղերձ յղած է Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլլանտը ( ) ։
«Մեծարգոյ ՛ Պարոն Նախագահ, Հայաստանի Ազգային Տօնի կապակցութեամբ ուրախ եմ յղելով Ձեզի և ողջ հայ ժողովուրդին իմ բարեմաղթանքները՝ երջանկութեան, բարգավաճումի և յաջողութեան: Հայաստանը կարող է հպարտ ըլլալ անկախութենէն ի վեր իր կտրած ճանապարհով: Ձեր երկիրը յաջողած է յառաջ ընթանալ ժողովրդավարութեան և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերը ամրապնդելով միջազգային ասպարեզէ ներս :
Ֆրանսայի և Հայաստանի միջև առանձնայատուկ յարաբերութիւնները խորապէս խարսխուած են պատմութեան մեջ և դրոշմուած են՝ ֆրանսացի և Հայ ժողովուրդներու միջև բարեկամութեամբ: Ես կը ցանկամ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելութիւնը ` ուղղուած մեր երկու երկիրներու միջև առանց բացառութեան բոլոր բնագավառերու մէջ հագեցած և վստահելի յարաբերութիւններու կառուցման :
Առիթէն կ՝օգտուիմ ` ողջունելու համար Ձեր կամքը առ այն, որպէսզի հնարաւոր ըլլայ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը: Ֆրանսան, որպէս Մինսկի Խումբի համանախագահ, ամենամեծ կարևորութիւնը կուտայ անոր՝՝ ։








All the contents on this site are copyrighted ©.