2012-09-20 13:35:24

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Ընդունեց Սբ Թովմաս Աքուինացի Համալսարանի Նախագահը։


Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց , Մինեսոթայի (ԱՄՆ) Սբ Թովմաս Աքուինացի համալսարանի նախագահ՝ հայր Դենիս Դիսին եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին։
Հանդիպման ընթացքում ողջունելով ,Սբ Թովմաս Աքուինացի համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան՝` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց Մայր Աթոռ Ս Էջմիածնի եւ համալսարանի միջեւ ձեւաւորուած սերտ համագործակցութեան առիթով, որի արդիւնքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառութիւնը շարունակելու ,Սբ Թովմաս Աքուինացի համալսարանում։ Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ վերջին տասնամեակում տարբեր Եկեղեցիների աջակցութեամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթութիւն են ստացել արտերկրի համալսարաններում եւ բարձրագոյն կրթական հոգեւոր հաստատութիւններում՝` մասնագիտանալով կրօնական-աստուածաբանական տարբեր առարկաների մէջ։











All the contents on this site are copyrighted ©.