2012-09-12 13:41:20

Միջազային 20-րդ Ecumenique Կոնֆերանսը Իտալիայի Բոզէ Վանական Համալիրում


Սեպտեմբերի 5-8-ը՝` Իտալիայի Բոզէ վանական համալիրում Մարդն իբրեւ արարչագործութեան պահապան խորագրի ներքոյ տեղի ունեցաւ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արեւելեան Ուղղափառ եւ Կաթողիկէ Եկեղեցիներից, ինչպէս նաեւ գիտնականներ տարբեր կրթական հաստատութիւններից։
Կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգեւոր հովիւ Թովմայ աբեղայ Խաչատրեանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնութեան խօսքը։
Աստծոյ անսահման սիրոյ դրսեւորումն էր արարչագործութիւնը։ Իբրեւ Աստծոյ պատկերով եւ նմանութեամբ ստեղծուած բանական էակի՝` Աստուած մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով եւ մեծ պատասխանատուութիւն դրեց նրա վրայ՝` պահապանը դառնալու ողջ արարչաործութեան, մշտական խնամք եւ հոգածութիւն ցուցաբերելու արարչաստեղծ բնութեան հանդէպ, խելամտօրէն եւ զգուշօրէն օգտուելու նաեւ բնութեան բարիքներից։ Արդի մարտահրաւէրներից է բնութեան պահպանումը աշխարհի եւ գալիք սերունդների մասին մտահոութեամբ։ Ուստի մեծապէս կարեւոր է մարդու մէջ արթուն պահել բնութեան հանդէպ Արարչից նրան տրուած պատասխանատուութիւնը՝` խուսափելու համար երկիր մոլորակին սպառնացող բնապահպանական աղէտներից, համատեղ ջանքերով կառուցելու բարօր ու առաջանայ կեանքը համայն մարդկութեան,- նշւում է Վեհափառ Հայրապետի խօսքում։
Կոնֆերանսի ընթացքում բանախօսները եւ ներկաները Սուրբ Գրքի եւ հայրաբանական ժառանութեան տեսանկիւններից անդրադարձան արարչագործութեան պատմութեանը եւ արդի բնապահպանական խնդիրներին՝` կարեւորելով Եկեղեցիների դերը դրանց յաղթահարման գործում։








All the contents on this site are copyrighted ©.