2012-09-12 12:56:19

՝՝Series Byzantina՝՝ Գիտական Հանդէսի Նոր Համարը Ամբողջութեամբ Նուիրուած Հայկական Մշակոյթին .


Երջանկայիշատակ Լեհ Կարդինալ Ստեֆան Վիշինսկիի անուան Վարշավայի Համալսարանի Բիւզանդական մշակոյթի ամբիոնը հրատարակած է հերթական՝ Series Byzantina գիտական հանդէսի IX համարը (խմբ.՝ պրոֆ. Վալդեմար Դելուգա), որը ամբողջովին նուիրուած է հայկական արուեստներուն : Այս մասին յայտնած է Ռուսաստանի հայերու «Երկրամս» թերթը՝ վկայակոչելով Կիևի հայ համայնքը :
Հանդէսի մէջ ներարուած են «Հայկական Սփիւռքի Արուեստը» Միջազգային Գիտաժողովի նիւթերը: Հրապարակուած են տարբեր երկրներու հայագետներու 29 աշխատանքները: Վերջինները կը վերաբերին Ուկրանիոյ հայկական ճարտարապետական յուշարձաններուն , Լվովի և Կիևի Թանգարաններու հայագիտական նիւթերուն և այլն:
Series Byzantina-ի IX րդ համարը Կեդրոնական Եւրոպայի երկիրներու հայկական համայնքի մշակոյթի վերաբերեալ ժամանակակից գիտական ուսումնասիրութիւններու ամենա-ամբողջական ժողովածուն է:








All the contents on this site are copyrighted ©.