2012-09-06 12:56:46

Կոմիտասի Ստեղծագործութիւնները Կը Հնչեն Գերմանիոյ Մէջ ։


Կոմիտասի անուան Դասական Երաժշտութեան միջազգային երկրորդ մրցոյթ-փառատօնը տեղի կունենայ սեպտեմբերի 7 էն9-ը Գերմանիոյ Պրետցել ամրոցը : Ինչպէս ին տեղեկացուցած են ՀՀ մշակոյթի Նախարարութեան աշխատակազմի արտաքին կապերու Վարչութենէն , փառատօոնի նպատակն է հայ դասական երաժշտութիւնը ներկայացնել Հայաստանէն դուրս ապրող երաժշտասէր հանրութեան :
Մրցոյթ-փառատօնի ընթացքին կը հնչեն Կոմիտասի ստեղծագործութիւնները , ժամանակակից հայ երգահաններու գործերը, եւ կը ներկայացուին գերմանական եւ արեւմտա-եւրոպական երաժշտահաններու ստեղծագործութիւնները ։ Մրցոյթի մրցանակային ֆոնդը 20.000 Էուրօ է ։
Մրցոյթ-փառատօնի ընթացքին ելոյթ կունենան Հայաստանի Պետական Երիտասարդական նուագախումբը (գեղարուեստական ղեկավար ու գլխաւոր Ղեկավար Սերկեյ Սմբատեան), եւ Հայաստանի Պետական Ակադեական Երգչախումբը (գեղարուեստական Խմբաւար Հովհաննես Չեքիջեան):

Փառատօոնի աջակիցներն են` ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը , Märkisch-Oberland շրջանի Գերմանական ղեկավարութիւնը եւ Պրետցել քաղաքի վարչակազմը:








All the contents on this site are copyrighted ©.