2012-09-03 13:51:09

Զօրակցութիւն Համայն Հայ Ժողովրդին Եւ Հայաստանին։


Սեպտեմբերի 1-ին Կարդինալ Փիթեր Էրդոն՝ Հունգարիոյ առաջնորդ եւ նախագահը Հունգարիայի Կաթողիկէ եպիսկոպոսներու համագումարին. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղուած գրութեամբ զօրակցութիւն է յայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպայ Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի իշխանութիւնների կողմից արտայանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչութեամբ։
Յանուն Հունգարիայի Կաթողիկէ եպիսկոպոսների համագումարին՝ Կարդինալ Էրդոն դատապարտել է նաեւ ազգային պատկանելութեան հողի վրայ իրականացուող բռնութիւնն ու ատելութիւնը՝ հայցելով, որ Բարձրեալ Աստուած պահպանի համայն հայ ժողովրդին եւ օրհնի արդարութեան ու խաղաղութեան շնորհներով։
Արձագանգելով Մայր Աթոռ Ս Էջմիածնի կոչին՝ ցաւալի երեւոյթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանութիւններին իր վրդովմունքն է արտայայտել Խորհրդի Գլխաւոր քարտուղար դոկտոր Օլաւ Տուեյթը։ Անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին՝` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողութիւնները, որ կոպտօրէն խաթարում են խաղաղութիւնը եւ արդարութիւնը տարածաշրջանում։








All the contents on this site are copyrighted ©.