2012-09-01 11:58:46

Պարաք Օպամա Մտահոգութիւն Արտայայտած՝ Մարդասպան Սաֆարովի Շնորհուած Ներումի Պատճառով։


ԱՄՆ նախագահ Պարաք Օպամա խորապէս մտահոգուած է Ադրբեջանի նախագահի կողմէ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու լուրով, որը տեղի ունեցած է Հունգարիոյ կողմէ անոր Ադրբեջանի յանձնումէն անմիջապէս յետոյ։
"Մենք հաղորդկացութեան մէջ ենք Ադրբեջանի ղեկավարներուն հետ` յայտնելու մեր հիասթափութիւնը Սաֆարովին ներում շնորհելու կապակցութեամբ: Այդ արարքը կը հակասի տարածաշրջանի մէջ ճնշման թուլացման և հաշտեցման համար գործադրուող ջանքերուն հետ » (կ՝ըսուի Սպիտակ Տան հաղորդագրութեան մէջ) :Միացեալ Նահանգներ նաև բացատրութիւն կը պահանջէն Հունգարիայէն Սաֆարովին Ադրբեջան յանձնելու որոշման վերաբերեալ:
Այս հաղորդագրութիւնը տարածած է Սպիտակ Տան խոսնակ Թոմմի Վիետոր :








All the contents on this site are copyrighted ©.