2012-09-01 11:53:42

2012-ը Հայ Գրքի Տարի


Հռչակուած Արամ Ա. Կաթողիկոսի կողմէ
-Հայ Գիրքի Տարւոյ Առթիւ Շնորահանդէս՝
«Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագիրքերու փորձնական օրինակներուն։
Օգոստոսի 28-ին «Զանգակ» հրատարակչության գրատանը տեղի ունեցավ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը: Դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը: Ներկայումս տարբեր երկրներում աշխարհասփյուռ հայությունը խոսում է արևմտահայերենի տարբեր տարատեսակներով, ուղղագրական և ուղղախոսական նկատելի կամայականություններով: Երևույթն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այսպիսով հայությունն աստիճանաբար հեռանում է դասական արևմտահայերենի սահմաններից, առաջանում է լեզվի պահպանման լրջագույն խնդիր: Նշված հանգամանքների գիտակցումը առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարականով սկիզբ դրվի միասնական արևմտահայերենի հիմքով դասագրքերի ստեղծմանը:
Շնորհանդեսին ներկա էին ժամանակակից լեզվաբաններ, գիտնականներ, սփյուռքահայ ուսուցիչներ, ովքեր ևս կարևորեցին և բարձր գնահատեցին դասագրքերի ստեղծման նախաձեռնությունը` բազմիցս մատնանշելով միասնական արևմտահայերեն ունենալու և սովորեցնելու արդիականությունը:











All the contents on this site are copyrighted ©.