2012-08-30 13:05:00

«Հայերը եւ Գիրքը» Խորագիրով Գիտաժողով ԱՄՆ-ի Մէջ:


Միացեալ Նահանգներու` Մասաչուսէթսի Ուոթերթաուն քաղաքի մէջ գտնուող Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի մէջ (ԱՀԳԹ), Սեպտեմբեր 15-ին կ’իրականանայ «Հայերը եւ գիրքը» խորագիրով մէկօրեայ գիտաժողով։ Գիտաժողովի համակազմակերպիչներն են Հարվըրտի համալսարանի Մաշտոցի անուան հայագիտութեան ամպիոնը, Ամերիկայի հայկական գրադարանը եւ թանգարանը, Հայկական մշակութային հիմնադրամն ու Հայագիտական ուսումնասիրութիւններու ազգային ընկերակցութիւնը: Գիտաժողովին իրենց զեկոյցներով հանդէս պիտի գան շարք մը գիտնականներ գլխաւորաբար հայ` Սեպուհ Ասլանեան , Մարք Ա. Մամիկոնեան , Քրիստինա Մարանչի , Պարպարա Մերկերեան , Սայմոն Պայասլեան եւ Ճեյմս Ռ. Ռասել :
Գիտաժողովի մուտքը ազատ է:








All the contents on this site are copyrighted ©.