Հ Հ Նախագահ Սերժ Սարգսեանի Մասնակցութիւնը Ծաղկաձորի Մէջ «Բազէ-2012»-ի Հաւաքի Փակման
Արարողութեան։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն 18 Օգոստոսին Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 13-ին
մեկնարկած «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:Սարգսյան
հետևել է «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվել մասնակիցների առօրյայով,
պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում
«Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից
ու հանարպետության մարզերից ժամանած հայ երիտասարդներ, ինչն իրար ճանաչելու, Հայաստանի
մասին գիտելիքները հարստացնելու լավ հնարավորություն է ստեղծում: Նախագահը նշել է, որ
այսպիսի հավաքները լավ հարթակ են նաև նոր ծրագրերի ու գաղափարների ծագման ու քննարկման
համար: Սերժ Սարգսյանի խոսքով, չնայած ամենօրյա շփումներ իրականացնելու ժամանակից
տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններին, այսպիսի հանդիպումները, անմիջական
շփումներն անփոխարինելի են: «Մի բան հստակ իմացեք, դուք կարևոր և թանկագին մաս եք կազմում
մի հրաշք ամբողջականության, այդ ամբողջականությունը կոչվում է Հայաստան, և Հայաստանն
առանց ձեզ, առանց ձեզնից յուրաքանչյուրի ամբողջական լինեն չի կարող: Եվ իմացեք, որ դուք
առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ և չեք կարող լիարժեք ձեզ դրսևորել»,-«Բազե-2012»
համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահ
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի շախմատի ազգային հավաքականի
անդամների հետ, ովքեր Ստամբուլում կայանալիք Շախմատի աշխարհի օլիմպիադային ընդառաջ ուսումնամարզական
հավաք են անցկացնում: