2012-06-11 10:58:52

Օրհնութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի Մեկնարկեց, ՜՜Մէկ Օր Մէկ Թեմում՝՝ Քարոզչական Ծրագիրը


Յունիսի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մեկնարկեց ,Մէկ օր մէկ թեմում քարոզչական-հովուական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ եւ տարբեր թեմերում սպասաւորող հոգեւորականներ պարբերաբար մէկօրեայ քարոզչական-հովուական առաքելութիւն կ'իրականացնեն հայաստանեան որեւէ թեմում։
Ծրագիրը սկսուեց Արմավիրի թեմից։ Մրգաշատ գիւղի մատոյցներում Նորին Սրբութեանը դիմաւորեցին թեմի առաջնորդ Տ Սիոն եպիսկոպոս Ադամեանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանը։ Այնուհետեւ Մրգաշատի Ս Աստուածածին եկեղեցում, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ 130 եկեղեցականների, կատարուեց Արեւագալի ժամերգութիւն։ Արարողութեան աւարտին Վեհափառ Հայրապետի եւ եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Ա Ղահրամանեանը եւ թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը՝` մեծապէս կարեւորելով ՜՜Մէկ օր մէկ թեմում՝՝ ծրագրի իրականացումը։ Թեմակալ առաջնորդը նաեւ վստահութիւն յայտնեց, որ հոգեւորականների այցելութիւնները մեծ խանդավառութիւն պիտի առաջացնեն ժողովրդին մօտ, ապա հրաւիրեց Վեհափառ Հայրապետին իր օրհնութիւնն ու պատգամը յղելու Մրգաշատի բնակիչներին եւ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներին։
Օրհնութեան իր խօսքում Նորին Սրբութիւնը գնահատանք յայտնեց Արմավիրի մարզպետին, թեմակալ առաջնորդին, համայնքապետին եւ բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիւ հոգեւոր կեանքը վերարթնութիւն է ապրում Արմավիրի մարզում։








All the contents on this site are copyrighted ©.