2012-04-22 10:57:40

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց Գրողներու Միութեան 6-րդ Համագումարի Մասնակիցները։


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միութեան վեցերորդ համագումարի մասնակիցներին։ Հանդիպման սկզբում գրողների անունից Վեհափառ Հայրապետին ողջունեց ՀՀ Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, ապա ներկայացրեց համագումարի առիթով աշխարհի քսան երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին եւ օտարազգի հիւրերին, անդրադարձաւ համագումարի նպատակներին եւ կարեւորութեանը։
Այնուհետեւ գրողներին Հայրապետական իր օրհնութիւնը եւ գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբութիւնը, ուրախութիւն յայտնելով շուրջ եօթանասուն գրողների Մայր Աթոռ այցի առիթով, կարեւորեց Հայաստանի եւ Սփիւռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարաւորութիւն է ընձեռում գրական ասպարէզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպէս նաեւ վեր հանել հայ կեանքը յուզող բազմաբնոյթ հարցեր։
Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ակնկալում է իր գրողից, որ արծարծուէն ազգային կեանքին վերաբերող խնդիրներ, նրա գրչի շնորհիւ տեսանելի դառնայ ապագայի տեսիլքը եւ ուղենշուի դէպի ալիք առաջնորդող ճշմարիտ ճանապարհը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդծեց նաեւ, որ այսօր դժուարին առաքելութիւն է բաժին ընկել հայ գրողին՝` ժողովրդին պահելու ազգային արժէքների շաւիղներում, նոր խօսքով եւ նոր մտածողութեամբ նրան մատուցելու եւ փոխանցելու մեր հայրերի սրբազան ժառանութիւնը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց ներկաներին նոր եռանդով գրիչն ի գործ դնել՝` հայ ժողովրդի Արդար դատը պաշտպանելու համար։








All the contents on this site are copyrighted ©.