Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտէի Հանդիպումը
Յունուարի 24-25-ը Ժնեւի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցաւ Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի
Կենտրոնական կոմիտէի հանդիպումը, որի ընթացքում կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձան
նոր գլխաւոր քարտուղարի ընտրութեան, 2013 թ-ին կայանալիք Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի
14-րդ համագմարին եւ Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի վերակազմաւորման յանձնախմբի զեկոյցին։
Ժողովականները Բելգիայի Միացեալ Բողոքական Եկեղեցիների նախագահ վերապատուելի Կի Լիակր
ընտրեցին որպէս ԵԵԿ գլխաւոր քարտուղար, իրենց դիտարկումները փոխանցեցին 14-րդ համագումարն
նախապատրաստող յանձնախմբին, ինչպէս նաեւ քննարկեցին ԵԵԿ վերակառուցման յանձնախմբի ներկայացրած
խորհրդակցական փաստաթուղթը։ Ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ,
Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։