2012-01-20 12:39:06

Ուխտագնացութիւն Չինսուրա։


Կալկաթայի (Հնդկաստան) հայ համայնքը , Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները եւ մի խումբ աւագ աշակերտներ 15 յունուարին՝ ուխտի գնացին 1695 թուականին կառուցուած Չինսուրայի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի։
Սուրբ Յովհաննէսի մասունքը պահւում է Կալկաթայի Սուրբ Նազարէթ Մայր եկեղեցում եւ տարին մէկ անգամ տարւում է համանուն եկեղեցի։
Օրուայ պատարագիչն էր հնդկահայոց հոգեւոր հովիւ, Տէր Խորէն վարդապետ Յովհաննիսեանը։ Պատարագի ընթացսքին Հայր Խորէնը Սուրբ Յովհաննէս Մկրտչի Ոսկէ Աջով օրհնեց ուխտաւորները, ապա իր քարոզին մէջ անդրադարձաւ Սուրբի կարեւոր եւ նշանակալի դերին, որ նա ունի Ընդհանրական եկեղեւցոյ համար։
Ուխտաւորներն իրենց խոնարհումը բերին սրբազան մասունքին՝` առ Աստուած աղօթելով եւ հայցելով Սուրբ Յովհաննէս Մկրտչի բարեխօսութիւնը։
Արցախի վերջին մելիք Ֆրիդոն Բելարը (1795 մայիսի 1-սեպտեմբերի 22 1884) թաղուած է եկեղեցու զանգակատան հովանու ներքոյ։ Թէեւ երբեմնի հայաշատ Չինսուրայում այսօր ոչ մի հայ չի ապրում, այդուհանդերձ եկեղեցին գտնւում է բարւոք վիճակում։ Եկեղեցու ամենօրեայ պա-պանութիւնը եւ խնամքը կը հոգայ Սուրբ Նազարէթ Մայր եկեղեցու վարչութիւնը։








All the contents on this site are copyrighted ©.