Պենետիկտոս ԺԶ.րդ Սրբազան Քահանայապետը Այսօր Ունկնդրութիւն Շնորհեց Հայաստանի Նախագահ
Սերժ Սարգսեանին ։ Սարգսեան 1991-ին Անկախացած Հայաստանի Երրորդ Նախագահն Է։
Սերժ Ազատի Սարգսեան ծնած է 1954 Յունիս 30ին Ստեփանակերտի մէջ։ Ամուսնացած է Ռիթա Սարգսեանի
հետ եւ ունի երկու դուստրեր Անուշ ու Սաթենիկ եւ երեք թոռնիկներներ Մարիամ, Արա ու
Սերժ։
Սերժ Սարգսեան աւարտած է Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը ու ապայ յաճախած
Երեւանի Պետական համալսարանը։ 1979 աւարտած է բանասիրական մասնաճիւղը։ 1979 - 1988
եղած է Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, հուսկ եղած է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի
օգնական։ 1989-93 ղեկավարած է ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերու կոմիտեն։ 1990-ին ստանցնած
է Հայաստանի Գերագոյն Խորհրդի պատգամաւորի պաշտօնը։ 1993-95 ՀՀ պաշտպանութեան նախարար,
ապա եղած է ՀՀ Պետական անվտանգության վարչութեան պետ, հուսկ ազգային անվտանգութեան նախարար։
1999-2000 Սերժ Սարգսեան եղած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2000-2007ը ` ստանցնած
է ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնը, իսկ 2007էն 2008- տարիները եղած է ՀՀ վարչապետ,
2008-ի ապրիլի 9-ի ընտրուած է ՀՀանրապետութեան Երրորդ Նախագահ։ Սերժ Սարգսեանին
կը պատկանի Արցախեան Պատերազմի ժամանակ տարածուած հետեւեալ կարգախօսը «Մենք այս պատերազմը
կը յաղթենք ում եթէ մեզմէ Իւրաքանչիւրը պատերազմը համարէ իրենինը՝ որպէս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ
ու Ամէն Ինչ։