2011-11-11 13:30:32

ԷՋ ՄԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԷՆԷՆ։










Հայ Երաժիշտ Եդուարդ Մանուկեան

Եդուարդ Մանուկեան իր սերունդի առաջատար հայ յօրինողներու շարքին կը դասուի, վերջին տարիներուն գրաւելով՝ զգալի միջազգային ճանաչում իր սենեկային, գործիքային և այլ ստեղծագործութիւններուն համար:

Հայրենի երաժիշտ Էդուարդ Մանուկեան ծնած է 27 Յուլիս 1981-ին: Ապագայ երաժշտահանի հետաքրքրութիւնը, երաժշտութեան նկատմամբ ձևաւորուած է պատանեկութեան տարիներուն: 1998-ին ան կ՝ ընդունուի Երևանի Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանի անգլերէն լեզուի և հոգեբանութեան մասնաճիւղ՝ միաժամանակ սկսելով ինքնուրոյն դաշնամուր նուագել և ուսումնասիրել երաժշտութեան տեսութիւնը: Իր կարողութիւններու արագ զարգացման և կամքի յամառութեան շնորհիւ` ան շուտով կը դառնայ տեղական մի քանի նուագախմբերու անբաժան մասնիկը և նիւթեր կը գրէ անոնց երգացանկերու համար:

2002-ին՝ ԱՄՆ տեղափոխուելէ ետք, Մանուկեան կը դառնայ Ռոն Թէյլըր՝ ամերիկացի կոմպոզիտորի աշակերտը և միևնոյն ժամանակ ինքնուրոյն կ՝ուսումնասիրէ սիմֆոնիկ երաժշտութեան հիմերը, նուագաւորման արուեստ և այլն: Ան նաև ղեկավարման դասեր կ՝առնէ Սթեֆան Պիացցայէն և հետագային՝ Տեյվիտ Պախէն: 2005-2007 թթ. ան կը շարունակէ իր ուսումը Գալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճըլըսի մասնաճիւղին մէջ` Ճոն Քենետիի և Ճէյմս Նիւթընի գլխաւորութեամբ:

Մանուկեան յաջողութեամբ կ՝աւարտէ երաժշտական յօրինման բաժնի դասընթացքը՝ ներկայացնելով իր առաջին սիմֆոնիան (նուիրուած Հայաստանի անկախութեան 15 ամեակին), և կը շարունակէ իր գործունէութիւնը` գրելով մեծածաւալ սիմֆոնիկ և Գամերային ստեղծագործութիւններ: Մանուկեանի ուսանողական տարիներէն սկսած, գործերը կ՝արժանանան միջազգային ճանաչման` կատարուելով աշխարհի զանազան կողմերը, հեղինակաւոր երաժիշտներու կողմէ։

Մանուկեանի ոճի հիմը կը կազմեն ինչպէս հայկական ազգային երգերու տարրերը, այնպէս ալ յօրինման ժամանակակից թեքնիքային անմիջական գործածումը: Չնայած իսկական ժողովրդական երգերու խիստ հազուադէպ օգտագործման՝ ազգային երաժշտութեան գովաբանումն ու ժամանակակից ոճերու հետ անոր միախառնումը, իր բոլոր գործերու բուն էութիւնն է: Մանուկեանի ստեղծագործութիւնները յաճախ կը հնչեն աշխարհի բազմաթիւ բեմերու վրայ, ուր երբեմն հայազգի երաժշտահանը ելոյթ կ՝ունենայ բացման խօսքով: Մանուկեանի աշխատանքներու հաւաքածոյի մէջ տեղ գտած են ինչպէս նուագախմբային և գամերային ստեղծագործութիւններ, այնպէս էլ մենակատար գործիքներու համար գրուած մենանուագներ և աւելի քան 100 երգ: Հայազգի երիտասարդ արուեստագէտին գործերէն յիշենք. Համերգ դաշնամուրի և նուագախումբի համար 2004-ին, Հայաստանյան պատկերներ», սուիթ սիմֆոնիկ նուագախումբի համար 2005-ին,Բարև Հայաստան», սիմֆոնիկ ներբող նուագախումբի համար - 2005-ին, «Սքերցօ», փողային նուագախումբի համար 2006-ին, Առաջին սիմֆոնիա 2006-ին, նուիրուած՝ Հայաստանի անկախութեան 15- ամեակին եւ «Մտքի յաղթանակը », սիմֆոնիկ նուագախումբի համար 2008-ին։

Գամերային ստեղծագործութիւններէն յիշենք՝ «Երգ ու պար», ջութակի և դաշնամուրի համար - 2005-ին, Սյուիտ (N1 & N2) պղնձային գործիքներու քառեակի համար - 2005-ին, Համերգ գամերային նուագախումբի համար - 2006-ին, աւագասրինգի երրեակ, ջութակի և դաշնամուրի համար - 2007-ին, «տապըլ Հիլիքս» աւագասրինգի (կլարնետի) և ջութակի համար - 2008-ին որը նուիրուած էր Ճէյմզ ՈՒոթսընին, իր 80 ամեակին առթիւ։ «Երգ Բիւրականի մասին», աւագասրինգի և ջութակի համար - 2008-ին, նուիրուած՝ Վիքթոր Համբարձումեանին, իր 100-ամեակին առթիւ։

Ձայնային գործերը։ Հինգ երգ դաշնամուրի նուագակցութամբ 2006-ին, Տասը երգ հայ բանաստեղծներու ստեղծագործութիւններով, դաշնամուրի նուագակցությամբ 2006-2008, «Երեք երգ սիրոյ մասին» 2008-ին, 1- «Չեն սիրում քո աչքերն էլ ինձ» 2- «Կանցնեն տարիներ» 3. «Ես ոչ մի աղի բլիթ չեմ կերել»։

Դաշնամուրային մենանուագները։ «Պար», դաշնամուրային զուգերգ համար 2004ին, «Էլեգիա», դաշնամուրի համար 2006-ին, Ռազմիկ Հայրապետեանի յիշատակին, Ստեղծագործութիւններ երիտասարդ դաշնակահարի համար (10 կտոր)2006-2008։



«










All the contents on this site are copyrighted ©.