Վրաստանի Արտաքին Գործոց Նախարար Կրիկոլ Վաշածէ 7 նոյեմբերին աշխատանքային այցելութեամբ
Հայաստան պիտի երթայ: Այցելութեան ընթացքին Վրաստանի արտաքին գործոց Նախարարը հանդիպում
պիտի ունենայ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Վաշածէ հանդիպում պիտի ունենայ
նաեւ Հայաստանի Արտաքին գործոց Նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ: