2011-10-22 12:44:27

Աղօթք Շնորհ Խնդրելու, Բարեխօսութիւնով
Աստծու Ծառայ Յովհաննէս Պօղոս Բ.ից


Ո՜վ Ամենասուրբ Երրորդութիւն,
երախտագիտութիւն ենք յայտնում Քեզ,
որ Եկեղեցուն պարգեւեցիր
Յովհաննէս Պօղոս Բ. Սրբազան Քահանայապետը
եւ նրա մէջ պայծառապէս հայելացրիր
Քո հայրական գորովը,
Քրիստոսի Խաչի փառքը
եւ սիրոյ Հոգու մեծվայելչութիւնը:
Նա, ամբողջովին ապաւինելով
Քո անսահման ողորմութեանը
եւ Մարիամի մայրական բարեխօսութեանը,
ներկայացաւ մեզ որպէս կենդանի պատկերը Յիսուսի՝ Բարի Հովուի,
եւ մեր առաջ մատնացոյց արեց սրբութիւնը
որպէս քրիստոնէական բնական կեանքի բարձր չափանիշ,
որպէս ճանապարհ՝ հասնելու համար
Քո հետ յաւիտենական հաղորդութեանը:
Պարգեւիր մեզ, իր բարեխօսութեամբ,
Քո կամքի համաձայն, շնորհը՝ որ խնդրում ենք,
յուսալով՝ որ նա շուտով դասուի Քո սրբերի շարքը: Ամէն:








All the contents on this site are copyrighted ©.