2011-09-02 12:37:45

ԷՋ ՄԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵՆԷՆ


Ամերիկահայ երաժիշտ Քիմ Քաշքաշեան
Քիմ Քաշքաշեան ամերիկահայ երաժիշտ, ղեկավար ու ջութ նուագողը' ծնած է 31 օգոստոս 1952-ին Տիթրոյիթ։ Ան իր սերունդի ամէնէն յայտնի երաժիշտներէն է։
Քիմ Քաշքաշեան աւարտած է Peabody երաժշտանոցը, աշակերտած՝ Վոլթըր Տրեմփլեր և Քարեն Թութըլին: Որպէս մենակատար հանդէս եկած է Նիւ Եորքի, Պեռլինի, Վիեննայի, Լոնտոնի, Միլանոյի, Միւնխենի և Թոքիոյի ճանչցուած նուագախումբերու հետ` ղեկավարութեամբ մայէսթրօ , եւ ։Քիմ Քաշքաշեան նաեւ մենահամերգներ ունեցած է Նիւ Եորքի, Պոսթընի, Ուաշինկթընի, ֆիլատելֆիոյ,Փեթրսպուրկի, Սան ֆրանսիսքոյի, եւ Լոս Անճըլըսի մէջ։
Համագործակցած է հայ եւ օտար մեծ երաժշտահաններու հետ, նշենք անոնցմէ Տիգրան Մանսուրեան, Կիա Գանչելլի եւ Կուպայտուլինան։ Իր Գամերային համերգներու գործընկերներն են, դաշնակահար Ռոպէրթ Լեւին, եւ հարուածային գործիքներու յայտնի կատարող Ռոպին Շուլկովսքի։
Հանդէս եկած է the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ներու հետ, ինչպէս նաեւ եզակի կազմ ունեցող՝ Կիթոն Քրէմէր, Տանիէլ ֆիլիպս, Քիմ Քաշքաշեան և քառեակով:
Քիմ Քաշքաշեանի ընտրեալ ձայնասկաւառակներէն յիշենք՝ Asturiana, Elegies, Ulysses' Gaze Soundtrack, Hommage Á Robert Schumann, Lachrymae, Bartok / Eötvös / Kurtág, Mozart — Kremer / Kashkashian / Yo-Yo Ma, Voci, Naturale, Hayren, Monodia, Neharot
Գալով կինոյի՝ Քաշքաշեան նկարահանուած է «Գերմանիա: 9 — 0» կինոնկարի մէջ ()։ Նաեւ՝ կինոնկարի () երաժշտութեան կատարողներէն մէկն է։
Մրցանակակիր է Քաննի դասական երաժշտութեան մրցանակին (-ին). եւ Էտիսոնի երաժշտական մրցանակին (-ին Հոլանտա).








All the contents on this site are copyrighted ©.