2011-08-05 12:15:31

ԷՋ ՄԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵՆԷՆ


Մակար Եկմալեան
Հայ մեծ երաժիշտ Մակար Եկմալեան ծնած է 2 փետրուար 1857-ին, Վաղարշապատ. անոր ծնողները գիւղէն գաղթած էին։ Կրթութիւնը ստացած է ծննդավայրի ծխական դպրոցին մէջ, ապա , աշակերտելով ։ 1872-ին աւարտած է Ժառանգաւորաց վարժարանը։ 1874-ին նշանակուած հայկական ձայնագրութեան ուսուցիչ, 1878-ին ուղարկուած է , տեղւոյն երաժշտանոցին մէջ կատարելագործելու մասնագիտութիւնը։ Պետերբուրգի երաժշտանոցին մէջ Մակար Եկմալեան աշակերտած է պրոֆէսորներ՝ Լյադովի, Ռիմսկի, Կորսակովին և Սակետտիին։ 1888-ին աւարտած է ուսման ընթացքը ազատ արուեստագէտի վկայականով. մի քանի տարի ղեկավարած է Պետերբուրգի հայկական եկեղեցւոյ երգչախումբը, միաժամանակ զբաղած հայկական պատարագի երգերու մշակմամբ, զոր աւարտած՝ 1892-ին։
1891-ին՝ նշանակուած էր նաեւ երաժշտութեան դասատու և երգչախումբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարած է հատուածներ իր մշակած պատարագէն, անով նաեւ ինք հռչակուած։
1896-ին լոյս ընծայած է «Երգեցողութիւն սրբոյ պատարագի» բազմաձայնաշարը։ Ներսիսեան դպրոցին մէջ և հետագային ալ իրեն աշակերտած են երգիչներ՝ , , , , , , և ուրիշներ։ Եկմալեան մեծ դեր ունեցած է ժողովրդական երգերու կատարման և մշակման գործին մէջ։ Մշակած է մի քանի տասնեակ ազգային և ժողովրդական երգեր. «Ազնիւ ընկեր, մեռնում եմ», Տէ'ր, կեցցո դու զհայս», «Ո'չ փող զարկինք, ո'չ արձագանք», «Կապոյտ երկնքում աստղեր են փայլում» և այլն, որոնք գտած են լայն տարածում ։ Իր ձայնային ու գործիքային ստեղծագործութիւններէն մի քանին, անոնց մէջ նաեւ «Ռոզայի թափառումները» երգեցողութիւնը , որը գրած է Պետերբուրգի երաժշտութեան ակադեմիայի աւարտման առթիւ, մնացած են ձեռագիր և կորսուած են։ Հայազգի մեծ երաժշտագէտ եւ երաժշտահանը վախճանած է 19 -ին։









All the contents on this site are copyrighted ©.