2011-05-19 12:55:24

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովուապետական Այցը Արժանթինի Հայոց Թեմ։


Մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում՝`՝` ի ներկայութեան բազմաթիւ հաւատացեալների, եւ Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչների։
Պատարագի աւարտից յետոյ տեղի ունեցաւ մատաղաճաշ, որին ներկայ էին բազմահարիւր հայորդիներ։
Մայիսի 16-ի առաւօտեան Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Բուենոս Այրեսի քաղաքային զբօսայգի, որտեղ հայորդիների կողմից Արենտինային նուիրուած խաչքարի մօտ աղօթեց։ Ապա Հայրապետը հոգեհանգստեան աղօթք կատարեց, որից յետոյ մատուռից քիչ հեռու կաննեցուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին ծաղկեպսակ զետեղեց եւ աղօթեց Ցեղասպանութեան նահատակների համար։ Նոյն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Արենտինայի նախաահ տիկին Քրիստինա Կիրշների հետ։
Հանդիպմանը Նորին Սրբութիւնը ցաւակցութիւն յայտնեց նախաահ Քրիստինա Կիրշներին նրա ամուսնու՝`՝` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահուան կապակցութեամբ, ում հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր Արենտինայի հայոց թեմ իր առաջին Հովուապետական այցելութեան ընթացքում։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ Արենտինայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանը, գոհունակութիւն յայտնեց նախաահին Արգենտինայի հայ համայնքի վերաբերեալ գնահատանքի խօսքերի համար։
Վեհափառ Յարապետի Հովուապետական այցելութիւնը Բուենոս Այրես աւարտուեց մշակութային միջոցառմամբ Թեատրոյ Աւենիդայ օպերային թատրոնում։








All the contents on this site are copyrighted ©.