2011-05-02 13:23:46

Ատրպէյճանցի Դիպուկահարներու Գնդակով Նահատակուած Են Երկու Զինուորներ եւս։


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի սահմանին վրայ, երէկ, ատրպէյճանցի դիպուկահարներու արձակած կրակէն զոհուած են 2 հայ զինուորներ: Ըստ հաւաստի աղբիւրներու, նահատակներէն մէկը գնդապետ է, միւսը՝ ենթասպայ: Կայ նաեւ մէկ վիրաւոր։
«Վերջին շրջանում Ադրբեջանի զինուած ուժերի կողմից շփման գծի ողջ երկարութեամբ ծաւալած նախայարձակ գործողութիւնները, որոնք հիմնականում իրականացւում են դիպուկահար զինատեսակներից, մէկ անգամ եւս փաստում են այն իրողութիւնը, որ պաշտօնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցութիւններում ձեռք բերուած հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առաւել լկտի ու սանձարձակ բնոյթ է հաղորդել իր ագրեսիւ ձեռնարկումներին:
«Մասնաւորապէս, երէկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակուած գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգէն Բախշեանի զոհուելու դէպքից յետոյ, Ապրիլի 29-ին ողջ օրուայ ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիւ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետեւանքով զոհուել է երկու զինծառայող, մէկը վիրաւորուել (բոլոր զինծառայողները զօրակոչուել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):
«ԼՂՀ ՊԲ-ի ողջ անձնակազմը խորապէս ցաւակցում է զոհուած զինծառայողների հարազատներին»: (Այսպէս կը կարդանք ԼՂՀ պաշտօնական յայտարարութեան մէջ) ։








All the contents on this site are copyrighted ©.