2011-04-22 11:39:14

Սլովակիա - էկումենիկ պատարագին եւ Հայոց ցեղասպանութիւնը խորհրդաւորող խաչքարին ծաղկեպսակի մատուցման արարողութիւն։


Ապրիլի 19-ին Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի եւ Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանի կողմից կազմակերպուած էկումենիկ պատարագին եւ Հայոց ցեղասպանութիւնը խորհրդաւորող խաչքարին ծաղկեպսակի մատուցման արարողութեանը մասնակցեցին Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պաւոլ Հրուշովսկին եւ մի շարք պատգամաւորներ, մի շարք երկրների դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ։ Սլովակիայի հեռուստատեսութեանը տրուած կարճ հարցազրոյցի ընթացքում ԱԽ փոխնախագահ Պաւոլ Հրուշովսկին յայտարարեց, որ ինքն երջանիկ է, որ Սլովակիան իր ԱԽ նախագահութեան օրօք՝ 2004թ-ին, ընդունեց Հայոց ցեղասպանութեան բանաձեւը եւ օրինակ ծառայեց ԵՄ մի շարք երկրների՝ համանման բանաձեւեր ընդունելու հարցում։








All the contents on this site are copyrighted ©.