2011-04-04 16:37:09

Կալկաթայի Ճեմարանը 190 Տարեկան Է։


2011 թուականի ապրիլի 2-ին, Կալկաթայում (Հնդկաստան), նշուեց Մայր Ա-թոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամեակը։
Հանդիսութեան ընթացքում ցուցադրուեց Հնդկահայքի երեւելիների եւ հայ-հնդկական յարաբերութիւնների մասին պատմող տեսանիւթ։ Իսկ հանդիսութեան բարձրակէտն էր Կալկաթայում լոյս տեսած Հնդկահայք երկլեզու (հայերէն-անգլերեն) երկրորդ տարեգիրքը, որը ներկայացրեց գրքի հիմնադիր-հրատայրակիչ, հնդկահայոց հոգեւոր հովիւ Հայր Խորէն Յովհաննիսեանը։ Հնդկահայք 2010-ում խտացել են հնդկահայոց հոգեւոր հովուութեան եւ Հնդկաստանում կտոր մը Հայաստանի՝`՝` Հայոց մարդասիրական ճեմարանի անցուդարձը։ Տարեգրքում տեղ են գտել հընդկահայ համայնքի հարիւրամեակների պատմութիւնը լուսաբանող յօդուածներ, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր ծրագրերից անդրանիկ հրատարակութիւնը գնահատող եւ արժեւորող նամակներ, որոնք պարտաւորեցնող էին եւ խթան հանդիսացան Հնդկահայք 2010-ը կեանքի կոչելու գործում, - նշեց Հայր Խորէնը։
Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրուել է 1821 թուականի ապրիլի 2-ին՝`՝` Աստուածատուր Մուրադխանեանի եւ Մնացական Վարդանեանի բարերարութեամբ։ Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է։








All the contents on this site are copyrighted ©.