2011-03-26 13:24:36

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց Անտիոքի եւ Համայն Արեւելքի մարոնիտ պատրիարքին գահակալութեան առիթով


Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել Անտիոքի եւ Համայն Արեւելքի մարոնիտ կաթողիկէ պատրիարք Բեշարայ Ալ Ռաին (նստավայրը՝ Լիբանան)՝ վերջինիս ընտրութեան եւ գահակալութեան առիթով՝ մաղթելով երկարամեայ արդիւնաւէտ գահակալութիւն։

Լիբանանի պատմութեան այս վճռորոշ ժամանակահատուածում Դուք ընտրուեցիք որպէս Մարոնիտ Եկեղեցու 77-րդ պատրիարք բազում տարիների Ձեր նուիրեալ ծառայութեան համար։ Ուրախ ենք հաստատելու, որ Ձերդ Ամենապատուութիւնն արդէն իսկ նշանակալի քայլէր է ձեռնարկել Լիբանանում հաշտութեան եւ քաղաքական երկխօսութեան հաստատման ուղղութեամբ, - ասւում շնորհաւորարի մէջ։

Նորին Սրբութիւնն անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան օրերին Լիբանանի ժողովրդի՝ այդ թւում Մարոնիտ Եկեղեցու հետեւորդների կողմից հայ ժողովրդի տարագիր զաւակների նկատմամբ ցուցաբերած հիւրընկալ եղբայրական ոգուն, ինչը հիմք հանդիսացաւ Լիբանանում Սփիւռքի ուժեղ աղթօջախներից մէկի ձեւաւորման եւ Հայաստանի ու Լիբանանի Հանրապետութիւնների միջեւ սերտ յարաբերութիւնների հաստատման համար։

Անդրադառնալով Միջին Արեւելքում քրիստոնէական համայքների կեանքին, ինչպէս նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմեակաթողիկէ եկեղեցիների միջեւ առկայ եղբայրական յարաբերութիւններին՝ Վեհափառ Հայրապետը ուղերձում վստահութիւն է յայտնել, որ Հայ եւ Մարոնիտ Եկեղեցիների յարաբերութիւններում նոր ձեռքբերումներ կ'արձանագրուեն ի նպաստ տարածաշրջանի եւ երկու բարեկամ երկրների։








All the contents on this site are copyrighted ©.