Նոր հրատարակութիւն Օծումն հիւանդաց խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Հայաստանեայց Առաքելական
Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տ Բարատ եպիսկոպոս Գալստանեանի Օծումն հիւանդաց խորհրդի
խնդիրը Հայ Եկեղեցում գիրքը։ Գիրքը նուիրուած է Հայ Եկեղեցու խորհուրդներից եօթներորդին՝
Օծումն հիւանդացին, որի վերաբերեալ կան տարբեր իրարամերժ տեսակէտներ։ Այն մանրակրկիտ
կերպով վերլուծում է Հիւանդաց կարի պատմական ընթացքն ու ըստ այդմ կատարում կարեւոր եզրակացութիւններ,
որոնք ուղենշային կարող են համարուել խորհրդի գործնական վերականգնման ճանապարհին։