2011-03-03 12:21:40

Հանդիպումներ Վարշաւայում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տաճատ աբեղայ Ծատուրեանը, վերջերս հանդիպումներ է ունեցել Վարշաւայի եւ Համայն Լեհաստանի Ուղղափառ Միտրոպոլիտ Սաւայի, Վարշաւայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կաժիմիեժ Նիչի եւ Կրակովի Արքեպիսկոպոս Կարդինալ Ստանիսլավ Ջիւիշի հետ եւ փոխանցել նրանց Ամենայն Հայոց Հայրապետի ողջոյնները։ Բարձրաստիճան հոգեւորականների հետ Հայր Սուրբը զրուցել է Հայ-Կաթողիկէ եւ Հայ-Ուղղափառ Եկեղեցիների միջեւ գոյութիւն ունեցող եղբայրական յարաբերութիւնների, ինչպէս նաեւ Լեհաստանում բնակուող առաքելական ու կաթողիկէ հայկական համայնքների մասին։
Հայր Սուրբը երախտաիտութիւն է յայտնել Կաթողիկէ եկեղեցու առաջնորդին Լեհաստանում բնակուող հայորդիների հանդէպ դրսեւորուող ազնիւ վերաբերմունքի, ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու հաւատաւոր զաւակների համար Սուրբ Պատարագ մատուցելու նպատակով եկեղեցու տրամադրման գործում անոր ցուցաբերած աջակցութեան եւ օգտակարութեան համար։








All the contents on this site are copyrighted ©.