2011-02-21 14:42:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հանդիպումը Երիտասարդների Հետ


Փետրուարի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս Սարգիսի տօնի նախօրեակին, Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Հայ Եկեղեցւոյ թեմական երիտասարդական կառոյցների, հասարակական կազմակերպութիւնների շուրջ հինգ հարիւր երիտասարդների հետ։ Հանդիպման խորագիրն էր <<Հայ Եկեղեցին երիտասարդների կեանքում, երիտասարդները Հայ Եկեղեցում>>։
Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպման ընթացքին ըսաւ. Մենք զօրեղ ենք մեր հաւատացեալներով, զօրեղ ենք ձեզմով, սիրելի երիտասարդներ, եւ մեզ համար մեծ մխիթարութիւն է տեսնել, որ անկախութեան այս տարիներին երիտասարդներն այլեւս նախանձախնդրօրէն համախմբւում են Եկեղեցու շուրջ, ապրում են հոգեւոր կեանքով, իրենց ծառայութիւնը բերում մեր Եկեղեցու առաքելութեան մէջ եւ ջանք գործադրում, որպէսզի Քրիստոսի Աւետարանի պատուիրաններով, պատգամներով եւ քրիստոնէական բարոյականով կրթուեն ու դաստիարակուեն հայորդիները։
Վեհափառ Հայրապետն իր խօսքում անդրադարձաւ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին, որոնց դիմարգաւումն եկեղեցական ասպարէզից ներս հնարաւոր նկատեց ակտիւ համագործակցութեամբ բարեպաշտ ժողովրդի, եւ առաւել եւս երիտասարդների։








All the contents on this site are copyrighted ©.