2011-01-20 11:35:11

Իրաքի կրօնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը Կոպենհագենում


Յունուարի 11-14-ը Կոպենհագենում տեղի ունեցաւ Իրաքի կրօնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին իրենց մասնակցութիւնը բերեցին ինչպէս Իրաքի Սուննի եւ Շիայ ուղղութիւնների առաջնորդները, այնպէս էլ՝` քրիստոնէական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ։ ժողովին մասնակցում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ Աւագ արք Ասատուրեանը։
Վեհաժողովն ընդունեց հռչակագիր, որում մասնաւորապէս ասւում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակութիւն ունեն երկրի բնակիչների անվտանգութեան ապահովումը եւ վստահութեան վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրաւականներից մէկն էլ քրիստոնեաների նկատմաբ կիրառուող բռնութեան եւ հալածանքների իսպառ կանխարգելումն է։ Ըստ հռչակագրի՝` հանրային իրաւունքի եւ իրաւահաւասարութեան սկզբունքների գործնականացումը պէտք է դրուի Իրաքի սահմանադրութեան հիմքում, իսկ ծառայութիւնը պետական մարմիններում պէտք է իրականացուի առանց կրօնական խտրականութիւնների։








All the contents on this site are copyrighted ©.