2011-01-03 13:04:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան հայ ժողովուրդին յղեց Ամանորի իր ուղերձը որուն մէջ նշեց հետեւեալը


2011ը թուականը, արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման քսաներորդ տարեդարձը։
2011թուականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու յամառ ջանքերի, կարծրացած արատների դէմ հետեւողական պայքարի ու պակասը լրացնելու տարի։ Եւ պիտի խոստովանենք, որ իսկապէս պակաս շատ բան կայ։
Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք աւանդոյթը եւ բաժակ բարձրացնենք մեր զինուորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տօնական գիշերը։ Առաջին հերթին նրանց շնորհիւ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշուած, բայց ազգային արժանապատուութիւնը մարմնաւորող յոբելեանը։ Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի։
Մեր տարեցներին մաղթում եմ առողջութիւն եւ ջերմութիւն։ Թող նրանք միշտ հնարաւորութիւն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զաւակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց յաջողութիւններով։
Սիրելի՛ հայրենակիցներ, քոյրե՛ր եւ եղբայրնե՛ր,
Բոլորիդ յաջողութիւն, խաղաղութիւն եւ սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շէնացնելու հնարաւորութիւն եմ ցանկանում գալիք տարում։








All the contents on this site are copyrighted ©.