2010-12-27 12:44:23

Եւրոպական Եկեղեցիներու Խորհուրդի Եւ Եւրոպայի Մէջ Գաղթականներու Գծով Եկեղեցիներու Յանձնախումբի Ժողովը Վիեննայի Մէջ։


Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարուեց Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եւրոպայում գաղթականների գծով եկեղեցիների յանձնախմբի կողմից կազմակերպուած ՜՜Եւրոպական եկեղեցիների պատասխանը գաղթականների 2010 ձեռքբերումներ, մարտահրաւէրներ եւ ապագայի հեռանկարներ՝՝ վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Եւրոպայի աւելի քան 20 երկրներից։ Հայ Առաքելական Եկեղեցին ժողովին ներկայացնում էր Պարոյր քահանայ Աւետիսեանը։ Համաժողովին ներկայացուեցին զեկուցումներ եւ ծաւալուեցին քննարկումներ Եւրոպայում ապաստանած գաղթականների խնդիրների, իրաւունքների պաշտպանութեան, հասարակութեան մէջ ազգայնամոլութեան եւ խտրականութեան դադարեցման վերաբերեալ։ Ժողովում ընդունուեց բանաձեւ, որով կոչ ուղղուեց Եւրոպային՝`՝` պաշտպանելու գաղթականների մարդու իրաւունքները եւ դատապարտելու նրանց նկատմամբ ազգայնամոլութեան հողի վրայ դրսեւորուող խտրականութիւնը եւ բռնութիւնները։







All the contents on this site are copyrighted ©.