2010-11-22 16:30:38

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅԱՂԹԱԿԱՆ՝ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ
՝՝ՄԱՆԿԱԿԱՆ ԵՒՐԱՏԵՍԻԼ-Ի ՝՝ ՄՐՑՈՒՄԻՆ ։


Հայաստանը ներկայացնող Վլատիմիր Արզումանեան իր հեղինակած «Մամա» երգով յաղթական հանդիսացաւ նոյեմբեր 20-ին Մինսկի մէջ կայացած «Մանկական Եւրատեսիլ - 2010» երգի մրցումին:
Հայաստան առաջին անգամ է յաղթական դուրս կուգայ համաեւրոպական երգի այս փառատօնէն :  14 երկիրներու քուէարկութեան և Ժիւրիի անդամներու որոշումովը 12-ամեայ  Վլատիմիրը 120 քուէով գրաւեց առաջին տեղը` իր ետին թողլով՝ Ռուսաստանը (119 քուէ ), Սերպիա-ն (113 քուէ), Վրաստանը  (109 քուէ) և Պիէլոռուսիա-ն (85 քուէ):
Մրցումէն ետք կատարուած մամլոյ ասուլիսի ընթացիքն Վլատիմիր ըսած է որ ՝՝մրցումի նախօրեակին երազեցի թէ մրցումին ես էի որ կը յաղթէի ՝՝ ։Հայաստան առաջին անգամ «Մանկական Եւրատեսիլ» երգի մրցումին մասնակցած է 2007-ին: Այդ տարի «Արևիկ» խումբը 2-րդ հանդիսացած էր: Իսկ 2008-ին, Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Մանուչարովան կը գրաւէր 8-րդ տեղը, հուսկ՝ 2009-ին Լուարա Հայրապետեանը 2-րդ կը հանդիսանար :
Վլատիմիր Արզումանեան Ստեփանակերտ ծնած է՝երաժիշտ-մանկավարժներու ընտանիքի մը մէջ։







All the contents on this site are copyrighted ©.