Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական
բաժինը լոյս է ընծայել հետեւեալ աշխատութիւնները՝ ա - Աւետարանների գրպանի յունարէն-գրաբար
բառարան։ Մարիաննա Ապրեսեանի պատրաստած բառարանը նախատեսուած է Ս Գրքի թարմանական եւ
մեկնողական հարցերով զբաղոողների, ուսանողների, հոգեւորականութեան եւ հայագիտական լայն
շրջանակների համար։ Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ տէր եւ տիկին Վլադիմիր Ենիբարեանի
եւ Բելա Ժամարեանի։ բ - Գիրք աղօթից, որ կոչի Կիպրիանոս աղօթագրքերի շարքի Գ հատորը։
Հայերէն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, աղօթքների ժողովածու լինելով, բազմիցս վերահրատարակուել
է տարբեր անուններով՝ Գիրք աղօթից (Կ Պոլիս, 1799), Ակն հոգեկան (Ս Էջմիածին, 1683),
Աղօթագիրք (Կ Պոլիս, 1798) եւ այլն։ Որոշ հայագետներ այդ աղօթագրքերին տուել են նաեւ
Կիպրիանոս անունը, եւ վերջին ժամանակներում դրանք վերահրատարակուել են Գիրք աղօթից որ
կոչի ԿԻՊՐԻԱՆՈՍ վասն ամենայն ազգ պատահարաց, որք ան ի վերայ մարդոյ կամ Աղօթագիրք Կիպրիանոս,
որ կոչի նաեւ ՀԱԶԱՐ ԵՒ ՄԷԿ ԱՆՈՒՆ վերնագրերով։ Սոյն աղօթագիրքը 1953թ Երուսաղէմում տպագրուած
Կիպրիանոս աղօթարքի վերահրատարակութիւնն է՝ կատարուած Սարգիս Գաբրիէլեան հիմնադրամի մեկենասութեամբ։ Նախածերենցեան
յայսմաւուրքային վեց խմբագրութիւնների Համաբարբառ Յայսմաւուրքի՝ դեկտեմբեր ամսուայ հատորը։
Աշխատութիւնը հրատարակուել է Սարգիս Գաբրիէլեան հիմնադրամի հովանաւորութեամբ։