2010-10-29 12:57:29

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին


Հոկտեմբերի 28-ին Գարգեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին։ Նորին Սրբութիւնը, ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն ու երախտագիտութիւնը յայտնեց Կանադայի իշխանութիւններին, որ անտարբեր չեն եղել հայոց մեծագոյն ողբերգութեան նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը։
Իր հերթին Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյն իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց ընդունելութեան համար։ Ծանօթանալով Մայր Աթոռի թանգարաններում պահուող հայ հոգեւոր մշակոյթի գանձերն ՝մեծարգոյ քաղաքապետը ցանկութիւն յայտնեց դրանք ցուցադրել նաեւ Մոնրեալի ժողովրդին, որ կը յիշեցնեն նրանց այն արժէքների մասին, որոնք մոռացման ենթակայ չեն եւ որոնցով պէտք է ապրել։







All the contents on this site are copyrighted ©.