2010-10-27 13:25:25

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Ներկայացուցիչը Մասնակցեց ՜՜Փրկենք Վանքերը՝՝ Խորագրով Ժողովին։


Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Ներկայացուցիչը Մասնակցեց ՜՜Փրկենք Վանքերը՝՝ Խորագրով Ժողովին։ Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիայ Բամբինայ համալսարանում, (Իտալիա) տեղի ունեցաւ ՜՜Փրկենք վանքերը՝՝ խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։
Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի եւ համաշխարհային մշակոյթի կոթողների պահպանութեան հարցը եւ դրանց պահպանման եւ վերականնմանն ուղղուած գործնական քայլերի ձեռնարկումը։ Ժողովի ընթացքում որոշում ընդունուեց ստեղծել համադրիչ խումբ, որը կը համակարի ֆինանսական, հրատարակչական եւ յուշարձանների պահպանութեանն ուղղուած յստակ ծրագրերը։
Այս ժողովին մասնակցում եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայցնում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Արմաշ եպս. Նալբանդեանը, ով զեկոյց ներկայացրեց հայկական եկեղեցիների եւ վանքերի վերաբերեալ։







All the contents on this site are copyrighted ©.