2010-10-07 14:24:42

Կազակական շարժման բարձրագոյն սպայական կազմի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Կազակական շարժման բարձրագոյն սպայական կազմը՝` գլխաւորութեամբ Ռուսիոյ Դաշնակցային նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ։ Հիւրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի վարիչ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։
Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց կազակների այցը Հայաստան, որ տեղի է ունենում հայ-կազակական միութեան ստեղծման 10-ամեակի առիթով։
Իր հերթին, Հայ-կազակական միութեան հիմնադիրը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար։ Իր խօսքում նա մեծապէս կարեւորեց բանակում հոգեւորականների դերը՝` ցանկութիւն յայտնելով նաեւ, որ հայ հոգեւորականներն իրենց հոգեւոր սպասաւորութիւնը բերեն հայ կազակների ծառայութեան մէջ։
Հանդիպման աւարտին ատաման Վալերի Նիկիտինը Յովակիմ Սրբազանին փոխանցեց ՌԴ Մեծ Կազակական եղբայրութեան կողմից Վեհափառ Հայրապետին շնորհուած Ատաման Բլատովի բարձրագոյն շքանշանը։
Հանդիպումից յետոյ հիւրերն այցելեցին Մայր Աթոռի թանգարան։







All the contents on this site are copyrighted ©.