2010-09-11 12:56:43

Միջազգային Էկումենիկ Ժողով Բոսեի Վանքում


Սեպտեմբերի 8-11-ը, Իտալիայի Բոսեի վանքում տեղի է ունենում հոգեւոր կեանքին նուիրուած 18-րդ միջազգային էկումենիկ ժողովը՝` Հաղորդակցութիւն եւ մենակեցութիւն խորագրով։

Ժողովին մասնակցում են 250 ներկայացուցիչներ՝` հոգեւորականներ, վանականներ եւ աշխարհականներ Հռոմի Կաթողիկէ, Ուղղափառ եւ Անգլիկան Եկեղեցիներից։

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուց ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Տ Ռուբեն աբեղայ Զարգարեանը։








All the contents on this site are copyrighted ©.