2010-09-06 12:37:50

ԺԵՐԱՐ ՏԷՊԱՐՏԻՒԷՕ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԱՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆԸ ։


Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան շաբաթ օրը ընդունած է ֆրանսացի աշխարհահռչակ դերասան Ժերար Տէպարտիէօ-ն, որ Հայաստան ժամանած էր «Կարօտ» միջազգային հայկական երրորդ փառատօնի առթիւ:

Ինչպէս որ «Արմենփրես»-ին տեղեկացուցած են (ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակը) ողջունելով անուանի հիւրը, հանրապետութեան Նախագահը երախտագիտութիւն յայտնած է բոլոր այն մարդոց որոնք կ՝օժանդակէն հայկական մշակոյթի զարգացման, իսկ Ժէրար Տէպարտիէօ-ի մասնակցութիւնը Հայաստանի մշակութային միջոցառումներուն ( նախագահի խօսքով) ինքնին մեծ օժանդակութիւն է հայկական մշակոյթին:

«Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ եւ համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը»(ասել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը) ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժէրար Տէպարտիէօն:

Ֆրանսացի աշխարհահռչակ դերասանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ընթացքին նշած է, թէ կը ճանչնայ, նոյնիսկ կրնայ ըսել որ շատ լաւ կը ճանչնայ Ցեղասպանութենէն փրկուած հայերը ու անոնց զաւակները, որոնք Ֆրանսայ կ՝ապրին «Ես նոյնպես շատ հպարտ եմ եւ շնորհակալեմ, այսօր հոս Հայաստան գտնուելուս համար : Հոս ես ինքզինքս հայ կը զգամ: Տարիներու ընթացքին ճանչցած եմ Ֆրանսայ ապրող բազմաթիւ հայեր , որոնք 1915 թուականի Ցեղասպանութենէն յետոյ իրենց մշակոյթի եւ գոյատեւման ունակութեան շնորհիւ, կարողացան ապրիլ եւ վերակառուցել իրենց կեանքը: Ես կը ճանչնամ ֆրանսահայ համայնքի բոլոր զաւակները եւ անոնց զաւակներու զաւակները: Անոնք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպէս Հանրի Վերնոյը, անոնք նկարիչներ են, ինչպէս Ժանսեմը, երգիչներ, երաժըշտահաններ են, ինչպես Շառլ Ազնավուրը:Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակոյթի զարգացման հիմնադրամի հրաւէրին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիր մը ունի այսպիսի խոր աւանդութիւններ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրութիւն, կը նշանակէ որ հայ մարդու բնոյթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ»: Ժերար Տէպարտիէօ 4 սեպտեմբերին Հայաստանի Ազգային ժողովի մէջ լրագրողներու հետ ունեցած հանդիպման ժամանակ նշած է որ ՝՝շատ երջանիկ է այս բազմամշակութային փառատոնին մասնակցելուն համար՝՝ :








All the contents on this site are copyrighted ©.