2010-08-18 13:09:23

Ս Աստուածածնի Վերափոխման Տօնը Ս. Էջմիածնում:


Օգոստոսի 15-ին՝ Ս Աստուածածնի Վերափոխման տօնին, Մայր Աթոռ Ս Էջմիածնում Ս Պատարագ մատուցեց Տ Արարատ եպիսկոպոս Գալթաճեանը։ Ս Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ տօնի խորհրդին եւ Աստուածամօր կերպարին։

Հաւարտ Ս Պատարագի Մայր Տաճարից եկեղեցականաց թափօրն ուղղուեց դէպի Ս Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետութեամբ Պատարագիչ Արարատ եպիսկոպոս Գալթաճեանի՝`՝` կատարուեց Խաղողօրհնէքի արարողութիւնը։ Ս Ներսէս Շնորհալի Հայրապետի աղօթքի ընթերցումից եւ հոգեզմայլ շարականների երգէցողութիւնից յետոյ հանդիսապետ Սրբազան Հայրն օրհնեց խաղողն ու տարուայ ողջ բերքը։

Վերջում միաբան սարկաւագները օրհնուած խաղողի ողկոյզները բաժանեցին ժողովրդին։








All the contents on this site are copyrighted ©.