2010-05-29 13:23:39

Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։


Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ մը յղեց Հայաստանի Հանրապետութեան տօնի առթիւ : Նախագահը իր այս ուղերձին մէջ ըսաւ ի մէջ այլոց..... «Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ Իննսուներկու տարի առաջ, տեւական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը։ Ո՞վ էր հայը մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը։ Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն։ Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես` գրեթե ոչինչ։ Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի՝՝։
Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակման 92-րդ տարեդարձի առիթով երէկ 28 Մայիս յաղթանակի տօնակատարութիւն կազմակերպուած էր. ինկած զինուորներու յիշատակին յարգանքի տուրք մատուցելու գացին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրէնսդիր եւ գործադիր մարմիններու ներկայացուցիչներ, զինեալ ուժերու բարձրագոյն Սպայակազմը, տեղական ինքնակառավարման մարմիններու ղեկավարներ, պաշտօնատար այլ անձեր, ՀՀ. մօտ Հաւատարմագրուած դիվանագիտական Մարմնի Ներկայացուցիչները ։
Հայաստանի Հանրապետութեան տօնի կապակցութեամբ նշենք որ պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհուեցան՝ գիտութեան, արուեստի, բժշկութեան, լրագրութեան, մարզանքի եւ այլ շարք մը բնագաւարներու խումբ մը ներկայացուցիչներուն:

ՆՈՐՎԵԿԻԱ։ ԷՎԱ ՌԻՎԱՍ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ 21-ԵՐՈՐԴ ՄՐՑՈՐԴ ԸԼԼԱԼՈՎ ԲԵՄ ԿԸ ԲԱՐՁՐԱՆԱՅ։
Այսօր երեկոյեան Նորվեկիոյ մէջ տեղի կ՝ունենայ ՝՝Եւրոտեսիլ-Էուրօվիզիօն 2010՝՝երգի միջազգային մրցանքի աւարտական հանգրուանը։ Հայաստանը կը ներկայացնէ երիտասարդ եւ շնորհալի երգչուհի Էվա Ռիվաս,որուն բեմին վրայ կ՝ենկերանայ դուդուկի տաղանդաւոր մեծ վարպետը Ճիվան Գասպարեան։ 25 Երկիրներու ներկայացուցիչներու շարքին Էվա Ռիվաս բեմ պիտի գայ որպէս 21-երորդ մրցորդ։ Մեր սրտագին ու անկեղծ բարեմաղթութիւնները Հայաստանի ներկայացուցիչ երիտասարդ Էվա Ռիվասին ու յարգարժան մեծ վարպետ Ճիվան Գասպարեանին։







All the contents on this site are copyrighted ©.