2010-03-08 13:52:40

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհաւորական ուղերձը Կանանց տօնին առիթով։


Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհաւորական ուղերձը Կանանց տօնին առիթով։

Մարտ 8-ին, Կանանց օրուայ առիթով Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ յղած է, որով կը գրէ .

''Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն Հայրապետական Մեր օրհնութիւնն ու ջերմ շնորհաւորանքներն ենք բերում բոլոր կանանց՝` մարտի 8-ի տօնական առիթով։

Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս, և արդի ժամանակներում նաև՝ պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարութիւն ունեցող կանայք, Աստուծոյ օրհնութեամբ՝ արդար ու բարի արգասիքներով արդիւնաւորեն իրենց առաքելութիւնը, ու նոր ձեռքբերումներով և յաջողութիւններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կեանքը։ Աղօթում ենք, որ Բարձրեալն Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, նրանց սրտերում միշտ զօրաւոր պահի հաւատքն առ Աստուած, անմնացորդ նուիրումի ու հաւատարմութեան ոգին, առ Հայրենին և ընտանիքը՝՝ ։ Գարեգին Բ. իր շնորհաւորագիրը կ՝եզրափակէ որհնութեան սա խօսքերով.՜՜Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնեալ կեանք Ձեզ, սիրելի մայրեր և քույրեր՝՝








All the contents on this site are copyrighted ©.