ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ՖՐԱՆՍԱ ԿԸ ՄԵԿՆԻ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտ 9–ին Փարիզ պիտի երթայ։ Այցի ծիըէն ներս նախատեսուած
են հանդիպումներ Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի, Ծերակոյտի նախագահի,եւ բարձրաստիճան
այլ պաշտօնեաներու հետ ։ Հանդիպումներու օրակարգը, քննարկուելիք հարցերը դեռ պաշտօնապէս
չեն ներկայացուած սակայն, ըստ որոշ լուրերու , պիտի քննարկուին Ղարաբաղեան խնդրի կարգաւորման,
տարածաշրջանային խնդիրներ,եւ երկկողմ յարաբերութիւններու հայող հարցեր: Յիշեցնենք,
որ նախորդ շաբաթ Ֆրանսայ գացած էր Ադրբեջանի արտգործ-նախարար Էլմար Մամետիարովը և հանդիպած՝ԵԱՀԿ-ի
խուբի համանախագահներուն հետ : Մարտ ամսոյն նախատեսուած է նաև Հայաստանի արտգործ-նախարար
Էդուարդ Նալբանդեանի այցը Փարիզ, ուր ան կը հանդիպի ԵԱՀԿի համանախագահներուն
ՀՀ
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ 8 ՄԱՐՏ ԿԻՆԵՐՈՒ ՏՕՆԸ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական
ուղերձ մը յղեց Կիներու Տօնի՝ Մարտի 8-ի առթիւ: Ուղերձի մէջ Նախագահը մասնաւորապէս,
կը նշէ «Կանանց այս գեղեցիկ տօնի կապակցութեամբ կը դիմեմ մեր մայրերուն , տիկիններուն,
քոյրերուն, դուստրերուն և գործընկերուհիներուն ` առանձնայատուկ գնահատանքի ու մեծարանքի
խօսք յղելով անոնց ։ Սրտանց և սիրով կը շնորհաւորեմ ձեզ, սիրելի´ կիներ, գարնանային
հիասքանչ այս տօնի կապակցութեամբ: Մեր ժողովուրդը մշտապէս մեծարած է կինը։ : Պատմութեան
ամենածանր պահերուն անգամ կիները ինքնուրոյն ապաւեն դարձած են , յոյս ու հաւատք ներշնչած՝
մեր ժողովուրդին: Այսօր դժուար է գտնել որևէ բնագավառ, ուր չզգացուի կիներու նրբաճաշակ
և քնքոյշ ներկայութիւնը , անոնց գործունէութեան աներկբայ հետքը: Հայաստանի կիները
պատուով կը շարունակեն կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել:Կը
շարունակեն անվիճելի նպաստ բերել մեր արժէքներուն, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի,
օջախի մասին պատկերացումները ամրապնդելու և այս բոլորը զաւակներու փոխանցելու գործին: Սիրելի´
կիներ , կրկին կը շնորհաւորում ձեզ Կիներու Տօնին կապակցութեամբ: Թո՛ղ սէրը, սրտակցութիւնը
ու երջանկութիւնը միշտ ըլլան ձեր ուղեկիցները »:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԵՆՍԻ
ՓԵԼՈԶԻԻ։ ՀՀ . Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը նամակ մը գրած է ԱՄՆ Գոնկրեսի
Ներկայացուցիչներու պալատի նախագահ տիկին Նենսի Փելոզիին։ Սոյն Նամակի մէջ մասնաւորապէս
կ՝ըսուի «Մեծարգո տիկին նախագահ Հայաստանում մեծ ուշադրությամբ և հուզմունքով
էինք հետևում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի
քննարկումներին։ Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները։ 2010թ. մարտի
4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաև արդարացի պատասխանն
է նախորդ դարասկզբին մարդկության առջև գործած ոճրագործությանը։ Մեծարգո տիկին նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում
Ձեզ և Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում
այս բանաձևի ընդունմանը։ Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն
օրը, երբ բանաձևը կընդունվի Ներկայացուցիչների Պալատի կողմից։ Ավելորդ չեմ համարում նաև
նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարևոր քայլ կլինի հայ և թուրք ժողովուրդների
հաշտեցման ճանապարհին։ Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ
Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»։ 6 ԱՍՏԻՃԱՆ ՈՒԺԳՆՈՒԹԵԱՄԲ
ԵՐԿՐԱՇԱՐԺ ՄԸ ՀԱՐՈՒԱԾԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ։ Երկրաշարժը հարուածած է Թուրքիոյ Էլազըխ քաղաքի
շրջանը։ Արձանագրուած են 57 զոհեր եւ աւելի քան 50 վիրաւորներ ։ Երկշարաշարժը տեւած
է մէկ վայրկեան։ Թրքական Կարմիր Մահիկը 230 վրաններով ժամանած է աղէտի վայրը։