2010-01-03 13:37:55

Ակնարկ մը միջազգային դէպքերուն


Ակնարկ մը միջազգային դէպքերուն
Հայաստանի Նախագահը Պաշտպանական Դիրքեր Կ՛այցելէ

ԵՐԵՒԱՆ.- Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներու առիթով Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինուած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեան այցելած է երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահի կայքէջի հաղորդագրութեան համաձայն, Սերժ Սարգսեան նախ այցելած է սահմանամերձ Այգեհովիտ գիւղ, հետաքրքրուած է սահմանամերձ բնակավայրերու խնդիրներով: Այգեհովիտցիներու հետ հանդիպման ընթացքին Հանրապետութեան նախագահը ընդգծած է, որ սահմանամերձ բնակավայրերն ու անոնց բնակիչները երկրի սահմաններու բնական պաշտպաններն են եւ պիտի շարունակեն արժանանալ պետութեան յատուկ ուշադրութեան:

Զինուած ուժերու Գերագոյն գլխաւոր հրամանատարը այնուհետեւ այցելած է պաշտպանական դիրքեր, ծառայութեան ընթացքին իրենց պարտաճանաչութեամբ, խիզախութեամբ եւ անձնուիրութեամբ աչքի ինկած տասնեակ մը զինուորներու Սերժ Սարգսեանը պարգեւատրած է ժամացոյցներով:

Նախագահը շնորհաւորած եւ բարեմաղթանքներ յղած է բանակի բոլոր զինուորներուն՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնած անոնց անձնուէր ծառայութեան համար:

Պաշտպանական դիրքեր այցելութեան ընթացքին նախագահ Սարգսեանին ուղեկցած են Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, Արարատեան հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, գրող, հրապարակախօս Զօրի Բալայեանը:

միանալով համայն հայ ժողովուրդին՝ մեր ազգային բանակի զինուորներուն կը մաղթենք անփորձանք ծառայութիւն:



Եւրոպայի Հայերու Համագումարը 2009ը Ամէնէն Լարուած Տարիներու Շարքին Կը Դասէ

ԵՐԵՒԱՆ - «2009ը հայ ժողովուրդի համար, քաղաքական առումով, ամենալարուած տարիներու շարքին կարելի է դասել. ազգի համար մտահոգութիւններով ու ճակատագրական պահերով լեցուն տարի մը, որ, ի հարկէ, բնական շարունակութիւնը կարելի է համարել առնուազն երկու նախորդ տարիներուն», ըսուած է «Եւրոպայի հայերու համագումար»ի ամանորեայ ուղերձին մէջ:

«2009ին Սփիւռքը նոյնպէս ցուցաբերեց քաղաքական աննախադէպ յանձնառու վերաբերմունք եւ աշխուժութիւն՝ իր լուրջ վերապահութիւնը արտայայտելով համազգային խնդիրներուն վերաբերող գործելաոճին, մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան կողմէ ստորագրուած արձանագրութիւններու բովանդակութեան նկատմամբ: Սփիւռքը դանդաղ, բայց հաստատուն եւ յանձնառու վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի իր քոյրերու եւ եղբայրներու հասարակական, տնտեսական եւ քաղաքացիական ոչ նախանձելի պայմաններու, եւ ընդհանրապէս, Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան վերաբերող հարցերու նկատմամբ, գիտակցելով, որ Հայաստան ապրող հայութիւնը կանգնած է կրկնակի դժուարութիւններու եւ սպառնալիքներու դիմաց», նշած են եւրոպահայերը աւելցնելով. «Եւրոպայի հայերու Համագումարը կը մաղթէ, որ 2010ը ըլլայ իրականացուած ցանկութիւններու տարի մը, սակայն լաւ գիտակցելով, որ կանգնած ենք պատմական մարտահրաւէրներու դէմ յանդիման՝ մեր տեսիլքները իրականութիւն դարձնելու համար, պարտադիր պէտք է ըլլանք զգօն եւ անսխալական, ցուցաբերենք համարժէք վերաբերմունք եւ անցեալէն դասեր քաղելով՝ յաղթահարենք մեր դէմ ծառացած, անյաղթահարելի թուացող դժուարութիւնները»:

ԹՐՔԱԿԱՆ Milliyet Օրաթերթի թղթակիցը կը գրէ ՝՝Գիտակցութեան սահմանները բանալը ՝ հայ-թրքական սահմաններու բացման չափ կարեւոր է։ Դեկտեմբեր 17-20-ը Երեւանում գտնված թուրքական առաջատար լրատու-միջոցներու ներկայացուցիչներէն թրքական Milliyet-ի թղթակից Քատրի Կիւրսելը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Երեւանում իրենց կողմից Հայոց Ցեղասպանութեյան Յուշարձան այցին եւ այնտեղ ծաղիկներ դնելուն։

«Անցեալ շաբաթ Երեւանում Հայոց Ցեղասպանութան Յուշարձանի մօտ մի փունջ մեխակներ դրեցինք եւ Յուշարձանի կրակի մօտ յարգանքի մի քանի րոպէ ՝ կանգնեցանք ։ Այո, մեր այդ պահվածքը ձեզ մոտ այս հարցը կառաջացնի. ՝՝Հայոց Ցեղասպանությունը ընդունու՞մ եք՝՝: Ես իմ անունից չեմ ասի ոչ, եւ ոչ էլ՝ այո։ Այդ իրադարձություններից մոտ 100 տարի է անցել, սակայն մեզ համար այդպիսի պատասխանների համար ժամանակը դեռ չի եկել։ Ցեղասպանության հուշարձան մեր այցի մասին Ադրբեջանում էլ են լսել եւ մի ադրբեջանական հեռուստաընկերությունից ինձ զանգահարեցին՝ ասելով. „Ճիշտ է՞, որ ծաղիկ եք դրել, Ցեղասպանությունը ճանաչո՞ւմ եք“: Ես պատասխանեցի, որ ծաղիկներ ենք դրել, որովհետեւ հասկացել ենք նրանց ցավը եւ ցույց ենք տվել զոհվածների յիշատակի հանդեպ մեր յարգանքը։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում։ Ես կարծում եմ, որ մարդկային առումով շատ ճիշտ է այնտեղ ի նշան հարգանքի կանգնել եւ ծաղիկներ դնել։ Իրոք, մենք գիտե՞ինք թե ինչեր են տեղի ունեցել Անատոլիայում 1915-1922 թվականներին։ Իսկ այսօր գիտե՞նք։ Ո՞վ կարող է հանգիստ սրտով ասել այո։ Ինչու՞ ենք ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանների բացումը աշխարհաքաղաքական եւ տնտեսական օգուտներ կտա՞։ Գիտակցության սահմանները բացելը՝ հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է»,- իր հրապարակման մեջ նշել է Քադրի Կիւրսելը։ /a> -ը կայքէջը աւելի ուշ տեղեկացրել էր, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպած ծրագրի շրջանակներում դեկտեմբեր 17-20-ը Երեւանում գտնված թրքական յայտնի լրատու-միջոցներու ներկայացուցիչները այցելել էին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել եւ Յավերժական կրակի մօտ, հանդիպել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։

Թուրքիայից ժամանած հիւրերը ներկայ են գտնվել նաեւ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կիրակնօրեայ Սուրբ Պատարագին եւ տպաւորվել էին եկեղեցու ներսում տիրող ջերմ եւ խաղաղ մթնոլորտից։








All the contents on this site are copyrighted ©.