2009-12-28 13:27:18

Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։


Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ԽՕՍՔԸ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՈՒՆ։ ՝՝ՆԱԵՒ ԴՈՒՔ ԵՔ ԳՐՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆԸ՝՝։
՝՝Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատուական ողջ դաշտի համար»,- այս մասին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբեր 26-ին նախագահական նստավայրի մէջ Նոր տարուայ եւ Սուրբ Ծննդեան Տօներու առթիվ զանգվածային լրատվության միջոցներու շուրջ երկու հարիւր ներկայացուցիչներու համար կազմակերպված ընդունելությանը:
«Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ յիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խօսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից: Այսպիսով՝ նաեւ դուք եք գրում մեր պետության տարեգրությունը»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաեւ այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների եւ առկա մթնոլորտի մասին: Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստի սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների»:Ըստ նախագահի՝ լրագրողներն իրենց հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում են իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք եւ չկորցնելու զգոնությունը ։«Մաղթում եմ, որ նոր տարում դուք մեր երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենաք: Երբ աշխարհի որեւէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը: Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը: Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները եւ այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Մաղթում եմ, որ նոր տարում նաեւ ձեր եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որեւէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար»: «Համոզված եմ, որ համագործակցելով, նաեւ հակադիր տեսակետները մատնացույց անելով,մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը եւ եկող՝ 2010 թուականը դառնալու է այդ առաջընթացի խօսուն վկան»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի Խորհրդարանը Փրոթոքոլը Պիտի Վաւերացնէ Միայն Թուրքիոյ Խորհրդարանի Վաւերացումէն Ետք։
ԵՐԵՒԱՆ- «Նոյեան Տապան».- Դեկտեմբեր 24ին տեղի ունեցած ասուլիսի մը ընթացքին՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեան յայտնած է, որ հայ-թրքական արձանագրութիւնները Սահմանադրական դատարանին կողմէ դրական արդիւնք ունենալու պարագային, ՀՀ ԱԺ անոնց վաւերացման հարցը պիտի քննարկէ միայն Թուրքիոյ խորհրդարանին կողմէ անոնց քննարկումէն եւ որոշում կայացնելէն ետք։ Ըստ Յ. Աբրահամեանի, հայկական կողմը կ՛ակնկալէ, որ Թուրքիոյ խորհրդարանը արձանագրութիւնները վաւերացնէ առանց նախապայմաններու. հակառակ պարագային հայկական կողմը պիտի դիմէ Թուրքիոյ կողմէ առնուած քայլերուն համապատասխան քայլերու:  Անդրադառնալով Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմէտ Տաւութօղլուի ըրած վերջին յայտարարութեան՝ ըստ որուն, առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հայ-թրքական յարաբերութիւնները չեն կրնար առողջ ըլլալ, Աբրահամեան յայտնած է՝ «դա ազնիւ չէ», քանի որ անիկա չի համապատասխաներ ստորագրուած արձանագրութիւններուն՝ առանց նախապայմաններու դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին նախագահներու պայմանաւորուածութեան։
 «Իրենք փորձում են իրենց ելոյթներում դա կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կամ Ցեղասպանութեան հետ: Ես գտնում եմ, որ դա անարդար քայլ է», յայտնած է ՀՀ ԱԺ նախագահը: Աբրահամեան նաեւ անդրադարձած է մամուլի մէջ տեղ գտած այն լուրերուն, որ իբրեւ թէ ինք կ՛աշխատի ընդդէմ նախագահ Սերժ Սարգսեանին, յայտնելով որ այդ լուրերը չեն համապատասխաբներ իրականութեան եւ որ ինք կանգնած կը մնայ Սերժ Սարգսեանի կողքին, զայն նկատելով յաջորդ նախագահական ընտրութիւններուն յարմարագոյն թեկնածուն:







All the contents on this site are copyrighted ©.