2009-09-21 13:17:43

Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։


 Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։

Ռուսիոյ Նախագահ Տիմիդրի Մեդվեդէվ Շնորհավորեց Սերժ Սարգսեանը ։

Ռուսաստանի նախագահ Տիմիդրի Մեդվեդէվ շնորհավորական ուղերձ յղեց՝Սերժ Սարգսեանին` Հայաստանի Անկախության Օրուայ առթիւ: «Ռուսաստանի և Հայաստանի սերտ բարեկամական հարաբերությունների զարգացումը բնորոշվում է փոխ-ըմբռնողականությամբ, հարգանքով և վստահությամբ»,- Մեդվեդևի խոսքերը փոխանցած է ԴՌ նախագահի մամլոյ ծառայությունը: «Հայ-ռուսական ռազմավարական գործընկերութեան խորացումը նպաստում է մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ծառայում է Անդրկովկասի կայունությանը և խաղաղությանը(կ՝ըսէ Մետվէտէվ իր ուղերձին մէջ): Իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը, Անկախութեան Տօնի առիթով, այցելել է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ծննդատուներ, որոնք կը գտնուին մայրաքաղաքի Գրիգոր Նարեկացի, Քանաքեռ-Զեյթուն և Սուրբ Աստուածամայր բժշկական կենտրոններում։ Քաղաքապետը շնորհավորել է այն կանանց, որոնք մայրության բերկրանքն ապրել են Հայաստանի նորագոյն պատմության համար կարևոր` Անկախության Հռչակման օրը։Երևանի քաղաքապետարանի տեղեկատվութեան և հասարակայնութեան հետ կապերու վարչութեյան հաղորդմամբ, քաղաքապետը համոզմունք է յայտնել որ ՝՝երեխանները մեծանալու են խաղաղ ու ապահով երկրում՝՝ և ծննդատուները գտնուող կիներուն քաղաքապետը նուիրած է ծաղիկներ, իսկ նրանց զավակներին` ոսկեայ խաչով շղթաներ։Երևանի մէջ գործող այլ եօթը ծննդատուները այցելած են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարեանը, քաղաքապետի տեղակալ Կամօ Արեյանն ու քաղաքապետի խորհրդականները։



Այսօր 21 Սեպտեմբեր Միջազգային Օր Խաղաղութեան։ Միացեալ Ազգերու կազմակերոթիւնը այսօր Խաղաղութեան Միջազգային Օրուայ առթիւ , կոչ կ՝ընէ ՝՝հրադադարի եւ ոչ-բռնութեան՝՝,առաջարկելով աշխարհի ժողովուրդներու խորհրդածութեան ՝՝Հասկացողութեան տեսլականները եւ Երկխօսութիւնը Ազգերու միջեւ՝՝։ Խաղաղութեան Միջազգային օրէն 100 օր առաջ,այսինքն անցեալ 13 յունիսին,Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր քարտուղարը Պան Քի Մուն սկիզբ տուած էր ՝՝Պէտք է Ապազինէնք՝՝նշանաբանով քարոզչութեան,ունենալով նպատակակէտ զգայուն դարձնել միջազգային հասարակութիւնը միջուկային զէնքերու վտանգի ու միջուկային զէնքերու ծախքի մասին։ Այսօր Նիւ Եորքի ՄԱԿի կեդրոնը տեղի կ՝ունենայ հակիրճ արարողութիւն մը նուիրուած Խաղաղութեան Միջազգային Օրուան որու մաս կ՝առնեն Նիւ Եորք գտնուող աշխարհի քաղաքական ներկայացուիցչները, որոնք Նիւ Եորք-ի մէջ պիտի մասնակցին՝ ՄԱԿի Ընդհանուր Ժողովի 64.րդ Լիագումար Նիստին։



Սերժ Սարգսյան ու Հիլարի Քլինթոն Հեռաձայնային Խօսակցութիւն։

Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռախոսային զրոյց ունեցած է ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրոյցի ընթացքին քննարկուած են հայ-թրքական յարաբերություններու կարգավորման ներկայ փուլին վերաբերող հարցեր,( հաղորդած է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը)։

Սերժ Սարգսյան. Երևանը պատրաստ է Բաքուի հետ երկխոսության, 3 պայմանով ։ Երևանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ երկխօսութիւն վարել Բաքուի հետ, եթէ վերջինս կատարէ որոշակի պայմաններ(յայտարարած՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը): «Մենք համաձայն ենք գնալ դրան երեք ուղղումների դեպքում. Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, Ղարաբաղի անկախությունը ճանաչվելու է քաղաքական մակարդակով, և վերջին` անկախ Ղարաբաղը պետք է անվտանգ ցամաքային հաղորդակցություն ունենայ Երևանի հետ»(յայտարարած է Սարգասեանը)։

Թուրքիոյ Վարչապետը Էրտողանը հայ–թրքական յարաբերութիւններու վերաբերող չորս հարց պիտի քննարկէ ԱՄՆ–մէջ։ Այսօր Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը և արտգործնախարար Ահմեթ Տավութօղլուն մեկնած են ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին: Ինչպէս հաղորդած են թրքական լրատու-միջոցները, Էրտողանը և Տավութօղլուն կը պատրաստուին Հայաստանի հետ յարաբերություններու բարելաւման խնդիրը քննարկել ԱՄՆ-ու մէջ, և այդ ենթա-բնագրի մէջ կը խօսուի 4 հարցերու մասին: ՝՝Hurriyet՝՝ թրքական թերթի համաձայն , էրտողանը հայ-թրքական յարաբերություններու բարելավման գործընթացը կրկին կը փորձէ կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան նշելով, որ յարաբերություններու բարելաւման հարցը կարելի է քննարկութեան ենթարկել,եթէ՝

ա) ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահները լուրջ առաջընթաց գրանցեն ղարաբաղյան հարցի առնչութեամբ, բ) Հայաստանի և Թուրքիոյ արտգործ-նախարարները ստորագրեն արձանագրությունները մինչև հոկտեմբերի 14-ը, գ) Սերժ Սարգսեանը ժամանէ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման առթիւ: Թրքական կողմի չորրորդ նախապայմանն է հայ, թուրք, ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի և շվեդ պատմաբաններու ընդգրկումը պատմաբաններու հանձնաժողովի մէջ:








All the contents on this site are copyrighted ©.