2009-09-18 13:00:03

Սինգապուրի հայկական համայնքը կ'անցկացնէ տօնական միջոցառումներ


Սինգապուրի հայկական համայնքը կ'անցկացնէ տօնական միջոցառումներ

Սինգապուրի Հայկական ժառանգութեան կոմիտէն հոկտեմբերի 4էն նախատեսէր է երկրում անցկացնել Սինգապուրի հայկական համայնքին նուիրուած միջոցառումներ։ Կոմիտեն հոյս ունի, որ միջոցառումներուն ներկայ կըլլան մեծ թիւով հայեր։ Տօնակատարութիւնները, որոնք կտեւեն մէկ շաբաթ, կը ներառեն երկրի զարգացման գործին մէջ հայ համայնքի ունեցած ներդրումը լուսաբանող մշակութային, տնտեսական ու տարբեր այլ միջոցառումներ։
Միջոցառումները բաց են այն բոլոր մարդկանց համար, ովքեր կցանկանան ամրապնդել Հայաստանի, Սինգապուրի ու հայ համայնքի հետ կապերը։
Միջոցառումների ժամանակ ելոյթ կունենան նաեւ հայ արտիստներ, իսկ անոնց ելոյթներուն ներկայ կգտնուին երկրի բարձրաստիճան անձինք։ Կազմակերպիչները տօնակատարութիւններուն այցելելու կոչով կը դիմեն աշխարհի բոլոր հայերին, ինչպես նաեւ Հայաստանի կառաւարութեանը։ Կազմակերպիչները կը պատրաստուին են նաեւ գալա-երեկոյթի ժամանակ պատմել «Մետաքսի մեծ ճանապարհի» ժամանակներուն Սինգապուրի եւ այլ երկրներուն մէջ զարգացման գործին հայերի ներդրած աւանդի մասին։
Կոմիտեի նախագահ Պոլ Ղազարեանը յայտնել է, որ «այդ միջոցառումները հնարավորութիւն կ'ընձեռեն ողջ աշխարհի հայերուն` տեղեկանալ Սինգապուրի զարմանալի յաջողութիւններու մասին»։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը Սինգապուրի ԱԳՆ ղեկավար Լի Կուան Յուն պաշտօնական այցով կժամանէ Հայաստան ու կը հանդիպի ՀՀ նախագահ Սէրժ Սարգսեանի, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, հետ։







All the contents on this site are copyrighted ©.